Տիգրան Խաչումյան - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

 

 

Տիգրան Խորենի Խաչումյան

դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ

Տիգրան ԽաչումյանՎիրաբուժությունն իմ աշխատանքը, տարերքն ու կոչումն է:
Ծնվել եմ 1991թ.-ին քաղաք Երևանում, դեղագետների ընտանիքում:

2006թ.-ին ավարտել եմ միջնակարգ դպրոցը: Շնորհակալ եմ ծնողներիս և ուսուցիչներիս պահանջկոտության համար, ինչի շնորհիվ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում կարողանում եմ ապահովել լավագույն արդյունք և դրսևորել պերֆեկցիոնիզմ այն ամենում, ինչ վերաբերում է մասնագիտությանս:
Հետաքրքրված լինելով երաժշտությամբ ստացել եմ երաժշտական կրթություն: Երաժշտական դպրոցն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ՝ նվագել եմ դաշնամուր: Մտածել եմ երաժշտական կարիերայի վերաբերյալ, բայց որոշել եմ բժիշկ դառնալ:

Մասնագիտական կրթությունս գիտակցաբար կառուցել եմ այնպես, որ կայանամ որպես ունիվերսալ բժիշկ: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Երևանի Պետական Հենակետային Բժշկական Քոլեջ, որն ավարտել եմ 2009թ.-ին գերազանց առաջադիմությամբ և ստացել ատամնատեխնիկի որակավորում:

2009-2011թթ.-ին ծառայել եմ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում՝ պաշտպանել եմ Հայրենիքս: Պարգևատրվել եմ «Լավագույն Զինվոր-Մարզիկ», «Քաջարի Մարտիկ», «Հայոց Բանակի Գերազանցիկ» կրծքանշաններով: Ստացել եմ ավագ սերժանտի կոչում:

Ավարտել եմ Հայկական Բժշկական Ինստիտուտը գերազանց առաջադիմությամբ: «Հին դպրոցի» դասախոսներից ստացել եմ բարձր մակարդակի բժշկական կրթություն:

Նեղ մասնագիտացումը ստացել եմ կլինիկական օրդինատուրայի ընթացքում՝ «Արմենիա» Հանրապետական Բժշկական Կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում: Դա մի մեծ փորձ էր անհետաձգելի վիրաբուժության ոլորտում, առավել ևս նման պրոֆեսիոնալ թիմի կազմում: Սովորել եմ արագ և կարևոր որոշումներ կայացնել, ինչից շատ դեպքերում կախված էր պացիենտի կյանքը: Դա մասնագիտական կայացման լավագույն ժամանակաշրջանն էր: Ինձ բախտ է վիճակվել աշխատել առաջատար նեղ մասագետների և գիտնականների հետ մեկ թիմում:
Հպարտ եմ, որ շարունակում եմ այդ դպրոցի գիտական և պրակտիկ ավանդույթները:

Անցնել եմ պրոֆեսիոնալ բժիշկ դառնալու բոլոր էտապները և հիմնել կլինիկա:

Հաջորդ փուլն ինտենսիվ և բազմաբնույթ աշխատանքի շարունակությունն էր «Արմենիա» Հանրապետական Բժշկական Կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում, որպես դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ:

Հուսով եմ կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխաններն այս կայքում: Լրացուցիչ հարցերի դեպքում գրեք և մենք միասին կլուծենք Ձեր խնդիրը:

Հարգանքով՝ պացիենտներին, սիրով՝ վիրաբուժությանը:

Կիսվել