ԽԱՉՈՒՄՅԱՆ

Զանգահարել 044 47-11-11     Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM

Քթի պլաստիկ վիրահատությունՌինոպլաստիկան քթի վիրահատություն է, որի նպատակն է փոխել քթի ձևը և բարելավել ֆունկցիան:
Այն կարող է իրականացվել կոսմետիկ նպատակով, ինչպես նաև բժշկական ցուցումներով, օրինակ, քթի հետ կապված շնչառական խնդիրները շտկելու համար:

 

Ռինոպլաստիկայի ցուցումները

քթի չափի փոփոխություն
քթի անկյան փոփոխություն
քթի մեջքի ուղղում
քթանցքերի հավասարեցում
քթի ծայրի ձևի փոփոխություն
քթանցքների նեղացում

 

Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը

ՌինոպլաստիկաՔթի մեջքի փոփոխություն
Եթե վիրահատվում է քթի մեջքը, ձևափոխված ոսկրային և աճառային հյուսվածքները հեռացվում են:

Քթի ծայրի փոփոխություն
Եթե վիրահատվում է քթի ծայրն, անհրաժեշտ է ձևափոխել քթի ծայրի հիմքը հանդիսացող աճառային հյուսվածքները:

Քթի երկարության փոփոխություն
Վիրաբույժը կձևափոխի և կփոքրացնի քթի միջնապատը, որպեսզի փոքրացնի քթի ծայրը և քթի երկարությունը:

Քթի լայնության փոփոխություն
Վիրաբույժը ձևափոխելով քթոսկրերը կարող է փոքրացնել քթի լայնությունը, այն դարձնելով ավելի նեղ:

Միջնապատի փոփոխություն
Ձեր քթի միջնապատը կարող է թեքված լինել, ինչը դժվարացնում է շնչառությունը: Քթի միջնապատի թեքությունը կարելի է ուղղել քթի ձևի փոփոխության վիրահատության ժամանակ:

 

Ի՞նչ կարելի է ակնկալել վիրահատությունից հետո

Քթի հետվիրահատական շրջանՎիրահատությունը սովորաբար տևում է մոտ երեք ժամ: Վիրահատությունից հետո նշանակվում են հակաբիոտիկներ՝ վերքերի բորբոքումը կանխելու նպատակով: Հիվանդը գիշերը մնում է հիվանդանոցում:

Քթի խոռոչում լինում է ձգվածություն և ցավի զգացողություն: Ցավազրկողների կիրառմամբ հետվիրահատական ընթացքը լինում է առանց ցավերի: 7-10 օրվա ընթացքում աչքերի շուրջ լինում են կապտուկներ, իսկ 10-20 օրվա ընթացքում դեղնություն:

 

Արդյունքը
Կարող է մի քանի ամիս պահանջվել, որպեսզի այտուցները անցնեն, և շատ ամիս՝ վերջնական արդյունքը տեսնելու համար:

Գնացուցակ

ԽԱՉՈՒՄՅԱՆՃիշտ բուժում և նախընտրելի արդյունք