ԽԱՉՈՒՄՅԱՆ

Զանգահարել 044 47-11-11     Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM

Բլեֆարոպլաստիկա՝ կոպերի պլաստիկ վիրահատությունԲլեֆարոպլաստիկա՝ կոպերի պլաստիկ վիրահատություն է, որը թույլ է տալիս ձգել կախված կոպերը, հեռացնել ստորին կոպի շրջանի պարկերն, ինչպես նաև շտկել մաշկային խորը ծալքերը: Կոպերի պլաստիկ վիրահատությունն իրենից ներկայացնում է վերին և ստորին կոպերի շրջանում մաշկի և ճարպի ավելցուկի հեռացում:

Վերին բլեֆարոպլաստիկան կատարվում է վերին կոպի մաշկի ավելցուկի դեպքում, ինչի պատճառով վերին կոպը կախ է երևում:

Ստորին բլեֆարոպլաստիկան կատարվում է ստորին կոպի մաշկի և ճարպի ավելցուկի դեպքում, որոնք աչքի տակ պարկեր են առաջացնում:

 

Վիրահատություն

Վերին կոպի վիրահատության կտրվածքը կատարվում է մաշկի բնական ծալքերում: Ստորին կոպի վիրահատության կտրվածքը կատարվում է թարթիչների տակ: Ավելորդ մաշկը և ճարպը հեռացվում է, տեղադրվում են նուրբ կարեր, վերքը մշակվում է դեղորայքային քսուկներով և վիրակապվում է: Որոշ դեպքերում ստորին կոպի վիրահատության կտրվածքը կարող է կատարվել կոպի ներսային հատվածից:
Վիրահատության տևողությունը կախված է վիրահատության ծավալից՝ միայն վերին կոպն է միայն ստորինը, թե երկուսն իրար հետ: Վիրահատությունը կարող է տևել մի քանի ժամ:

 

Վիրահատությունից հետո լինում են

Բլեֆարոպլաստիկայից հետո Կապտուկներ և այտուցներ, որոնք պահպանվում են երկու շաբաթից մինչև մեկ ամիս
Աչքերի չորություն և քոր
Արցունքահոսություն
Լուսազգայունություն
Պղտոր տեսողություն

 

Հետվիրահատական խորհուրդներ

● Չի թույլատրվում ծանրություն բարձրացնել
● Չի թույլատրվում ընդունել դեղամիջոցներ, որոնք իջեցնում են արյան մակարդելիությունը
● Չի թույլատրվում մնալ արևի ճառագայթների ազդեցության տակ և անհրաժեշտ է օգտվել արևապաշտպան միջոցներից, որպեսզի խուսփեք սպիերից, անհարթություններից և պիգմենտացիաներից
● Առաջին 5 օրերի ընթացքում անհրաժեշտ է օգտագործել սառցե պարկեր՝ օրը 3-4 անգամ, պառկելիս գլխի դիրքը պետք է լինի մարմնից ավելի բարձր
● Աչքերի չորությունից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել աչքը խոնավեցնող միջոցներ
● Առաջին 14 օրը չի թույլատրվում աչքերի շրջանում օգտագործել դիմահարդարման միջոցներ
● Առաջին երեք շաբաթն արգելվում են ցանկացած տեսակի մարզումները

Խորհուրդ ենք տալիս մեկ-երկու շաբաթ արձակուրդ վերցնել, որպեսզի հնարավոր լինի լիարժեք խնամել վիրահատական դաշտը և հետևել խորհուրդներին:

Գնացուցակ

ԽԱՉՈՒՄՅԱՆՃիշտ բուժում և նախընտրելի արդյունք