Ավարտել եմ Երևանի Պետական Հենակետային Բժշկական Քոլեջը:
Ավարտել եմ Հայկական Բժշկական Ինստիտուտը` բարձր առաջադիմությամբ:
Շարունակել եմ կրթությունս Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում, որպես կլինիկական օրդինատոր՝ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնում։
Բժիշկների ընտանիքում եմ մեծացել և անընդհատ ականատես եղել նրանց մասնագիտական վերելքներին, ինչը դեռ մանկական հասակից ստիպել է ինձ ցանկացած ոլորտում ձգտել կատարելության:
Տարիների ընթացքում պրակտիկ աշխատանքի, ինչպես նաև բարձրակարգ և փորձառու ստոմատոլոգների հետ գիտելիքի փոխանակման շնորհիվ, սովորել եմ ապահովել լավագույն արդյունք անգամ բարդ իրավիճակներում:
Հաջորդ փուլն արդեն ինտենսիվ և շատ հետաքրքիր աշխատանքի շարունակությունն էր «ԽԱՉՈՒՄՅԱՆ» կլինիկայում որպես ընտանեկան ստոմատոլոգ:
Վերաբերվում եմ ստոմատոլոգիային ոչ թէ, որպես աշխատանք՝ այլ ապրելակերպ:
Արշակ Գրիգորյան