Ավարտել եմ Հայկական Բժշկական Ինստիտուտը՝ գերազանց առաջադիմությամբ:
Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի «Օրթոդոնտիա» կլինիկական օրդինատուրան:
Նեղ մասնագիտացումը ստացել եմ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնում: Այդ տարիների ընթացքում բժշկի կայացման շատ փուլեր եմ անցել՝ ականավոր օրթոդոնտների ղեկավարությամբ: Ստացել եմ ոչ միայն լավագույն պրակտիկ գիտելիքներ, այլ նաև սովորել եմ գտնել լավագույն լուծումներ ամենադժվարին և լարված պահերին:
Նույն ժամանակահատվածում աշխատել եմ երկու կլինիկաներում և մասնակցել տարբեր ականավոր բժիշկների լեկցիաների և սեմինարների՝ լավագույն բուժական մեթոդներ գտնելու նպատակով:
Ինքս եմ հարթել իմ ճանապարհը և աստիճանաբար հասել նպատակիս, քանի որ ընտանիքում բժիշկներ չկային:
Հաջորդ փուլն արդեն ինտենսիվ և շատ ուրախ աշխատանքն էր «ԽԱՉՈՒՄՅԱՆ» կլինիկայում՝ որպես օրթոդոնտ:
Կարծում եմ, որ յուրաքանչյուր պացիենտ պետք է հասկանա իր բուժման ընթացքում ինչ է արվում և ինչի համար, որն էլ իր հերթին թույլ կտա ստանալ լավագույն բուժական և էսթետիկ արդյունք:
Արուսյակ Հակոբյան