Ավարտել եմ Երևանի Պետական Հենակետային Բժշկական Քոլեջը` գերազանց առաջադիմությամբ:
Ծառայել եմ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում:
Պարգևատրվել՝ «Լավագույն Զինվոր-Մարզիկ», «Քաջարի Մարտիկ», «Հայոց Բանակի Գերազանցիկ» կրծքանշաններով, ստացել ավագ սերժանտի կոչում:
Ավարտել եմ Հայկական Բժշկական Ինստիտուտը` գերազանց առաջադիմությամբ:
Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի «Դիմածնոտային Վիրաբուժություն» կլինիկական օրդինատուրան՝ գերազանց առաջադիմությամբ:
Նեղ մասնագիտացումը ստացել եմ «Արմենիա» Հանրապետական Բժշկական Կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում: Ինձ բախտ է վիճակվել աշխատել առաջատար նեղ մասնագետների և գիտնականների հետ մեկ թիմում:
Հպարտ եմ, որ շարունակում եմ այդ դպրոցի գիտական և պրակտիկ ավանդույթները:
Անցել եմ բժիշկ դառնալու բոլոր էտապները և հիմնել «ԽԱՉՈՒՄՅԱՆ» կլինիկան:
Հաջորդ փուլն ինտենսիվ և բազմաբնույթ աշխատանքի շարունակությունն էր «Արմենիա» Հանրապետական Բժշկական Կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում` որպես դիմածնոտային վիրաբույժ:
Շնորհակալ եմ ծնողներիս և ուսուցիչներիս պահանջկոտության համար, ինչի շնորհիվ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում կարողանում եմ ապահովել լավագույն արդյունք և դրսևորել պերֆեկցիոնիզմ այն ամենում, ինչ վերաբերում է մասնագիտությանս:
Հարգանքով՝ պացիենտներին, սիրով՝ վիրաբուժությանը:
Տիգրան Խաչումյան