Իմաստության ատամներ՝ հանդիսանում են ատամնաշարի 8-րդ ատամներն, որոնք ծկթում են հիմնականում 18 տարեկանից հետո: Անվանումը ստացել են ուշ ծկթելու պատճառով: Ամենաանկանխատեսելի և կարելի է ասել անպետք ատամներն են: Կարող են առաջացնել բազմաթիվ խնդիրներ, դրա իսկ պատճառով հիմնականում խորհուրդ է տրվում այս ատամները հեռացնել:

Ինչու՞ է հաճախակի ցուցված իմաստության ատամի հեռացում

Իմաստության ատամի հեռացում

  • Առաջին հերթին իմաստության ատամների ծկթման ժամանակ շատ հաճախ առաջանում է այսպես կոչված капюшон: Սա իրենից ներկայացնում է լորձաթաղանթի շերտ, որը մասամբ ծածկում է իմաստության ատամի պսակը: Այս լորձաթաղանթի շերտի տակ շատ հաճախ կուտակվում են մանրէնր և սննդի մնացորդներ, որոնց պատճառով զարգանում է բորբոքում, որն էլ իր հերթին անհագստացնում է հիվանդին ցավերի և այուցի տեսքով:
  • Երկրորդ հերթին շատ քիչ են դեպքերն, երբ իմաստության ատամի համար կա բավարար տեղ ատամնաշարում և դրա պատճառով էլ այն ծկթում է կամ թշային կողմ կամ լեզվային կողմ, կամ էլ հենվում է 7-րդ ատամին: Օրինակ երբ իմաստության ատամը ծկթում է թշի կողմ, ծամելու ընթացքում շատ հաճախ վնասում է թուշը: Ինչպես նաև ծկթելու ընթացքում առաջացած ճնշման տակ ատամները տեղաշարժվում են և ատամնաշարը խախտվում է:
  • Երրորդ հերթին՝ կապված իմաստության ատամի շատ հետին դիրքից շատ դժվար է պահել նրանց ճիշտ հիգիենան: Իսկ ինչպես հայտնի է ոչ լիարժեք հիգիենայի պատճառով առաջանում է կարիես և հետևաբար քայքայվում է ատամի պսակը և իմաստության ատամն այդ հարցում բացառություն չէ: Միակ բանն որով տարբերվում է իմաստության ատամը մնացած ատամներից դա նրա անկանխատեսելիությունն է: Եթե կարիեսի բարդությունների ժամանակ բորբոքվում է կակղանն(ներվ), այս ատամների դեպքում ուղեկցվում է սարսափելի ճառագայթող ցավերով և այտուցով: Հաշվի առնելով այս ատամների բարդ տեղագրական անատոմիան և բորբոքված հյուսվածքների անզգայացման անընկալունակությունը դժվար է հասնել լիարժեք անզգայացման:

Ելնելով այս ամենից զարմանալի չէ, թե ինչու շատ դեպքերում բժիշկներն որոշում են կայացնում հեռացնել այս ատամները: Բուժման որոշում շատ հազվադեպ է ընդունվում, քանի որ պետք է հասկանալ, որ իմաստության ատամները չեն մասնակցում ծամելու ֆունկցիային, կարելի է ասել չեն անում ոչ մի ֆունկցիա: Արդյոք կա՞ իմաստ այդ ատամները բուժել: Բացի այս ամենից որակյալ բուժման մասին խոսելը դժվար է՝ կապված բարդ անատոմիայի հետ: Հաճախ ստոմատոլոգին շատ դժվար է հասնել գործիքներով այդ ատամին, առավել ևս պահպանել չորություն, որն անհրաժեշտ է, թե պլոմբելիս և թե արմատախողովակները մշակելիս:

 

Ինչպե՞ս են հեռացնում իմաստության ատամներ

Իմաստության ատամի սխալ դիրք՝ հեռացումՌենտգեն նկար՝ հեռացումից առաջ կատարվում է ռենտգեն հետազոտություն, որպեսզի պատկերացում կազմվի արմատների դիրքի և հեռացման բարդության աստճանի մասին: Անկանխատեսելիության պատճառով այս ատամների հեռացման պրոցեսը տարբեր դեպքերում կարող է տարբեր լինել, թե մեթոդի և թե ժամանակի առումով:

Անզգայացում՝ իմաստության ատամների հեռացումը կատարվում է տեղային անզգայացման տակ:

Հեռացում՝ կարող է 15 րոպե տևել՝ անզգայացումը ներառյալ, և թե ժամեր, քանի որ կարող է կարիք առաջանալ արմատների առանձնացման և մաս-մաս հեռացման:

Կարեր՝ իմաստության ատամի հեռացումից հետո կարող է կարիք առաջանալ վերքը կարելու(2-3 կար): Այս ամենը շատ բարդ և վախենալու է հնչում, բայց բժիշկն այս ամենն իրականացնում է հիվանդի համար աննկատ: 3-5 օր հետո կարերը հանվում են:

Հետևանքներ՝ իմաստության ատամների հեռացումից հետո կարող է զարգանալ փափուկ հյուսվածքների այտուց: Բարդություններից խուսափելու համար պետք է ճշգրիտ հետևել բժշկի նշանակումներին և ցուցումներին: Անկախ նրանից, որ ինքնազգացողությունը լավ է և ցավեր չկան, անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ բժշկի:

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM