Ատամի երեսպատիչ՝ վինիրՎինիրներն օրթոպեդիկ կոնստրուկցիաներ են, որոնց միջոցով կարելի է փոխել ատամի գույնը և ձևը: Վինիրները նորություն չեն և ժամանակի ընթացքում փորձված մեթոդ են նրանց համար, ովքեր ուզում են կարճ ժամանակահատվածում ձեռք բերել հոլիվուդյան ժպիտ: Վինիրներն իրենցից ներկայացնում են մասնակի պսակներ, որոնք ծածկում են ատամները միայն վեստիբուլյար(դրսային) կողմից:

Վինիրների դրական կողմեր

  • Էսթետիկ են
  • Թեթև են
  • Ատամները մշակվում են մինիմալ
  • Հնարավորություն են տալիս ուղղել ատամների փոքր թեքվածությունները՝ առանց օրթոդոնտիկ միջամտության

Վինիրները պատրաստվում են կերամիկայից, հետևաբար նրանց հնարավոր է տալ ցանկացած ձև և ընտրել ամենաճերմակ երանգները: Վինիրները բարակ են և հետևաբար ատամը մշակվում է շատ քիչ՝ վինիրի հաստությամբ:

 

Ցուցումներ

  • Ատամի կարծր հյուսվածքի կոտրվածքներ կամ ճաքեր
  • Ատամի գույնի փոփոխություն
  • Սեփական ատամների էսթետիկայի անգոհունակություն
  • Ֆլյուրոզ
  • Էմալի հիպոպլազիա
  • Ատամի կարծր հյուսվածքների էրոզիա և նեկրոզ
  • Ատամի կարծր հյուսվածքների պաթոլոգիական մաշվածություն
  • Ոչ ճիշտ տեղադրված կամ նկատելի պլոմբ

Վինիրներ տեղադրվում են միայն առջևի ատամներին: Կողմնային ատամներին, որոնք երևում են ժպտալիս, տեղադրվում են կերամիկական պսակներ: Արտաքնապես չեն տարբերվում: Այս ամենը կատարվում է, որպեսզի այն ատամներն, որոնք կրում են բարձր ծամողական ծանրաբեռնվածություն լինեն ամուր և դիմացկուն: Այս ամենը չի նշանակում, որ վինիրները փխրուն են, բայց այնուամենայնիվ վինիր կրողները պետք է լինեն ավելի զգույշ և միշտ օգտվեն կտրտված սննդամթերքից և հրաժարվեն խնձոր կծելուց՝ ինչպես կծում են խնձորը տարբեր ատամի մածուկներ գովազդելիս:

Գոյություն ունի շատ կարևոր պայման, առանց որի խորհուրդ չի տրվում տեղադրել վինիր: Ատամը պետք է լինի կենդանի՝ չներվազրկված: Մահացած՝ ներվազրկված, ատամներին ցուցված են պսակներ: Սա պայմանավորված է նրանով, որ ներվազրկված ատամները ժամանակի ընթացքում դառնում են փխրուն: Այդ իսկ պատճառով պետք է ծածկվեն ամբողջությամբ:

 

Հակացուցումներ

  • Ներվազրկված ատամ
  • Բրուկսիզմ՝ ատամները գիշերը կրճտացնելու սովորություն
  • Կարիես՝ պետք է բուժել
  • Կծվածքի որոշ խանգարումներ, որոնց դեպքում պետք է օրթօդոնտիկ միջամտություն մինչ վինիրներ տեղադրելը

 

Հոլիվուդյան ժպիտ՝ վինիրներՎինիրները բավականին թանկ են, բայց չնայած դրան շատ հաճախ են տեղադրվում, քանի որ դրանցով է հնարավոր ստանալ հոլիվուդյան ժպիտ՝ գեղեցիկ ժպիտ, որն առողջության և վստահության խորհրդանիշ է: Գեղեցիկ ժպիտը տալիս է վստահություն և դարձնում հաջողակ: 

 

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM