ԽԱՉՈՒՄՅԱՆ

Զանգահարել 044 47-11-11     Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM

Ճերմակ ատամներԺամանակակից հասարակության մեջ ժպիտը գրավիչ արտաքինի գործոններից մեկն է, ինչպես նաև առողջության և հաջողության ցուցանիշը: Գունափոխված ատամները գեղագիտական խնդիր է, որն ազդում է մարդու կյանքի որակի վրա:
Ատամի գույնը փոխվում է գունանյութերի պատճառով, որոնք կուտակվում են ատամի մակերեսին կամ խորանիստ հյուսվածքներում:

Ատամների գունափոխում առաջանում է տարբեր պատճառներով, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի՝

Արտաքին
 Ներքին
 Տարիքի հետ առաջացող

Արտաքին գունափոխումներն առաջանում են սուրճի, թեյի, ծխելու, ինչպես նաև բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենայի պատճառով: Դրանք հեշտ են մաքրվում բերանի խոռոչի մասնագիտական հիգիենայի արդյունքում:

Ներքին գունափոխումներն այն գունափոխումներն են, որոնց դեպքում գունանյութը ներթափանցում է ավելի խորանիստ հյուսվածք՝ դենտին: Այս գունափոխումը հնարավոր է մաքրել միայն ատամների սպիտակեցումով, իսկ արդյունքը կախված է գունափոխման աստճանից:

Տարիքի հետ առաջացող գունափոխումները համարվում են արտաքին, դրանք քիչ են թափանցում ատամի էմալ և դենտին: Այս գունափոխումները սովորաբար հեշտությամբ են ենթարկվում սպիտակեցման:

 

Հակացուցումներ

• լնդերի հիվանդություններ
• տարիքը՝ մինչև 18 տարեկան
• հղիություն և կրծքով կերակրում

Կարևոր է հիշել, որ եթե ժպիտի գծում առկա են պսակներ, պլոմբավորված ատամներ կամ վինիրներ, դրանք չեն փոխում իրենց գունը սպիտակեցման ժամանակ:

 

Ատամների սպիտակեցումԱտամների սպիտակեցման ընթացքը

Կոնսուլտացիա
Կոնսուլտացիայի ընթացքում բժիշկը գնահատում է ատամների գույնը և բերանի խոռոչի առողջական վիճակը:

Մասնագիտական հիգիենա
Մինչ ատամների սպիտակեցումն անհրաժեշտ է կատարել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա: Առանց մասնագիտական հիգիենայի հնարավոր չէ ստանալ ցանկալի արդյունք:

Թերապևտիկ բուժում
Մինչ ատամների սպիտակեցումն անհրաժեշտ է, որպեսզի դիմացի ատամները լինեն առողջ: Կարիոզ խոռոչները կարող են պատճառ լինել տհաճ զգացողության և ցավի, ինչպես սպիտակեցման ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բուժել կարիոզ խոռոչները մինչ ատամների սպիտակեցումը:

Մինչ ատամների սպիտակեցումը բժիշկը պարտադիր նկարում է ատամնաշարը:

Այնուհետև բժիշկը մանրամասն մեկուսացնում է փափուկ հյուսվածքները
Շրթունքները ծածկվում են յուղային քսուկով, իսկ լնդերը հոսուն ռաբերդամ գելով, որոնք պաշտպանում են լույսի և սպիտակեցնող նյութի ազդեցությունից:

Լուսային սպիտակեցումն ամենաարդյունավետ, արագ և ժամանակակից սպիտակեցման մեթոդն է: Ատամներին քսվում է սպիտակեցնող գել, որն ակտիվացվում է հատուկ լուսային մեթոդով:

Վերջում բերանի խոռոչը մաքրվում է և ատամները ծածկվում են վերականգնող գելով:

Սպիտակեցումը միանգամյա միջամտություն չէ, այն պետք է ժամանակ առ ժամանակ կրկնել սպիտակեցման արդյունքը պահպանելու համար:

ԽԱՉՈՒՄՅԱՆՃիշտ բուժում և նախընտրելի արդյունք