Sidebar Menu

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Ատամի ցավԱտամների սուր ցավն անհանգստություն է պատճառում:

Ատամի ցավը կարող է լինել անընդհատ և ընդհատվող, ինչպես ինքնածին, այնպես էլ տարբեր գրգռիչների ազդեցության հետևանքով:

Պատճառներ

● Կարիես - սկզբնական շրջանում ցավն աննշան է, առաջանում է հիմնականում տաք և սառը սնունդ և հեղուկներ օգտագործելիս, ինչպես նաև թթու և քաղցր մթերքներից: Ավելի խորը կարիեսի ժամանակ ցավն առաջանում է ամեն հաց ուտելիս և ատամները լվանալիս:

● Ատամի էմալի մաշվածություն և ճաքեր - կարող է առաջանալ ատամների գերզգայունություն:

● Պուլպիտ - առանց պատճառի ատամի նոպայաձև ցավ՝ հիմնականում գիշերային ժամերին: Ցավը կարող է ճառագայթել քունքային շրջան և ականջ:

● Պերիօդոնտիտ - անընդհատ և կտրուկ ցավ, հիմնականում տրփացող բնույթի, ուժեղանում է ատամին կպնելիս: Կարող է զուգոդրվել ատամի կիստայի առկայությամբ:

Ատամի ցավը վիճակի բարդացման ազդանշան է: Ինքնուրույն ցավի վերացումը սովորաբար չի նշանակում վիճակի լավացում, այլ հակառակը՝ բարդացման հաջորդ փուլն է: Նյարդերը ախտահարվում են, իսկ պրոցեսը շարունակվում է: Պրոցեսի շարունակումը հաճախ բերում է այնպիսի բարդությունների, ինչպիսիք են՝ պերիօստիտն, աբսցեսը, ֆլեգմոնան և օստեոմիելիտը:

Ցավի առաջին իսկ նշանի դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-ստոմատոլոգի:

Միայն մասնագետը կարող է ախտորոշել ցավի իրական պատճառը և օգնել խուսափել բարդություններից:

ԽԱՉՈՒՄՅԱՆՃիշտ բուժում և նախընտրելի արդյունք

Facebook - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM Twitter - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Telegram - KHACHUMYAN.COM