Ատամների իմպլանտներԱտամների իմպլանտացիայի վիրահատությունը պրոցեդուրա է, որի ժամանակ ատամների արմատները փոխարինվում են մետաղական պտուտակներով, իսկ վնասված կամ բացակայող ատամները փոխարինվում են արհեստական ատամներով, որոնք իրենց տեսքով և գործառույթով նման են իրական ատամներին:

 

Առավելություններ

Բարելավված տեսք` ատամների իմպլանտները ունեն Ձեր սեփական ատամների տեսքն ու զգացողությունը։
Բարելավված խոսք՝ ատամների իմպլանտները թույլ են տալիս խոսել առանց վախի, որ ատամները կարող են դուրս գալ բերանի խոռոչից:
Բարելավված հարմարավետություն՝ ատամների իմպլանտները վերացնում են բոլոր անհարմարություններն, որոնք ունենում եք շարժական պրոթեզների ժամանակ:
Ավելի հեշտ սննվել՝ ատամների իմպլանտները գործում են ճիշտ ինչպես Ձեր սեփական ատամները՝ թույլ տալով ուտել Ձեր սիրած կերակուրները վստահորեն և առանց ցավի:
Ինքնագնահատականի բարձրացում՝ ատամների իմպլանտները կարող են վերականգնել Ձեր նախկին ժպիտը և օգնել Ձեզ ավելի վստահ զգալ:
Երկարակեցություն՝ եթե լավ խնամեք ատամների իմպլանտներն, ապա նրանք կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում։

 

Ատամների իմպլանտների բաղկացուցիչ մասերԱտամների իմպլանտներն ունեն երեք մաս

1. Իմպլանտ՝ պտուտակ, որը ծառայում է որպես արմատ Ձեր նոր ատամների համար:
2. Աբաթմենտ՝ մշտական հիմք, որն օժանդակում և պահում է ատամը կամ մի քանի ատամ։
3. Պսակ՝ ատամի այն մասն է, որը Դուք տեսնում եք բերանի խոռոչում: Այն սովորաբար պատրաստվում է ցիրկոնից կամ ճենապակուց՝ ամրության և լավ տեսքի համար:

Ատամների իմպլանտացիայի վիրահատության տարբեր մեթոդներով կատարումը կախված է իմպլանտի տեսակից և ծնոտի ոսկրի վիճակից:

 

Ատամների իմպլանտացիա

Ծնոտի ոսկրի նախապատրաստում (փոխպատվաստում), եթե անհրաժեշտ է
Իմպլանտատների տեղադրում
Ոսկրային աճ և ամրացում
Աբաթմենտի տեղադրում
Արհեստական ատամի տեղադրում

Կախված Ձեր իրավիճակից, իրականացվող վիրահատությունից կամ օգտագործվող նյութերից, երբեմն որոշակի քայլեր կարելի է համատեղել:

 

Ատամների իմպլանտացիաԵ՞րբ է պահանջվում ոսկրային պլաստիկա
Եթե Ձեր ծնոտի ոսկրը բավականաչափ հաստ չէ կամ չափազանց փափուկ է, ապա նախքան ատամների իմպլանտացիայի վիրահատություն կատարելը Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ոսկրային պլաստիկա։

 

Իմպլանտների տեղադրում
Ատամների իմպլանտի վիրահատության ժամանակ դիմածնոտային վիրաբույժը կտրում և բացում է լնդերը՝ ոսկրը մերկացնելու համար: Ոսկրի մեջ անցքեր են փորվում, որոնց մեջ տեղադրվում են ատամների իմպլանտները։

 

Ոսկրի աճին սպասելու ընթացք
Այս ընթացքում ծնոտի ոսկրը պատում է ատամնային իմպլանտի մակերեսն և սերտաճում դրան: Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:

 

Աբաթմենտի տեղադրում
Ձեր բժիշկը կրկին բացում է լինդը և մերկացնում ատամնային իմպլանտի մի հատված
Աբաթմենտը ամրացվում է ատամնային իմպլանտատին
Այնուհետեւ լնդերը փակվում են աբաթմենտի շուրջ

Աբատմենտը տեղադրելուց հետո Ձեր լնդերը պետք է ապաքինվեն մոտ երկու շաբաթ, նախքան հնարավոր կլինի արհեստական ատամ տեղադրել:

 

Արհեստական ատամների ընտրությունՆոր արհեստական ատամների ընտրություն
Դուք և Ձեր բժիշկը կարող եք ընտրել շարժական, ոչ շարժական կամ համակցված արհեստական ատամներ։

 

Վիրահատությունից հետո
Անկախ նրանից, թե ատամների իմպլանտացիայի վիրահատությունը ընթացել է մեկ կամ մի քանի փուլով, կարող են առաջանալ որոշ տհաճ անհարմարություններ, որոնք հանդիպում են ցանկացած տեսակի ատամնաբուժական վիրահատությունների ժամանակ, օրինակ՝
Լնդերի և դեմքի այտուց
Մաշկի և լնդերի կապտուկներ
Ցավ իմպլանտացիայի հատվածում
Քիչ քանակի արնահոսություն

Ատամների իմպլանտների վիրահատությունից հետո Ձեզ կարող են անհրաժեշտ լինել ցավազրկողներ և հակաբիոտիկներ, ինչպես նաև պետք է ուտել փափուկ սնունդ, մինչդեռ վիրահատված հատվածը չի ապաքինվել։

 

Ատամների իմպլանտների խնամքԴուք կարող եք երկարացնել Ձեր ատամնային իմպլանտների կյանքը՝
Հետևեք բերանի խոռոչի կատարյալ հիգիենային: Իմպլանտները, արհեստական ատամներն և լնդերը պահեք մաքուր այնպես, ինչպես Ձեր բնական ատամները:
Պարբերաբար այցելեք Ձեր ատամնաբույժին: Պլանավորեք ատամնաբույժի մոտ այցեր, որպեսզի համոզվեք, որ Ձեր իմպլանտները առողջ վիճակում են:
Խուսափեք վատ սովորություններից: Մի ծամեք կոշտ առարկաներ, քանի որ դրանք կարող են կոտրել Ձեր արհեստական ատամների պսակները կամ Ձեր բնական ատամները: Խուսափեք ծխախոտի և կոֆեին պարունակող մթերքների օգտագործումից:

Գնացուցակ

 

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM