Ատամների սպիտակեցում - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Ատամների սպիտակեցում


Կարդացել են՝ 1598

Ատամների սպիտակեցումԲոլորն էլ երազում են ունենալ գեղեցիկ, ճերմակ ժպիտ: Ատամների ճերմակությունն առողջության և երիտասարդության նշան է: Այդ իսկ պատճառով է, որ մարդիկ ցանկանում են ատամները հնարավորինս սպիտակեցնել:Սպիտակեցման եղանակներից է սպիտակեցնող ատամի մածուկների կիրառումը: Պետք է նշել, որ այդ մեթոդը վնասակար է ատամների կարծր հյուսվածքների համար:

Այդ մածուկները պարունակում են աբրազիվ(մեխանիկական մշակող) նյութեր, որոնք վնասում են էմալն ու նպաստում կարծր հյուսվածքներից միներալների դուրս բերմանը: Այս ամենը բերում է կարծր հյուսվածքների պակասեցման և որպես հետևանք գերզգայունության առաջացման: Մի խոսքով սպիտակեցնող ատամի մածուկները վնաս են տալիս ատամի կարծր հյուսվածքներին: Եթե նույնիսկ ստիպված եք օգտագործել նման ատամի մածուկներ, պետք է հիշել, որ օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի մեկ ամիսը:

Ստոմատոլոգները խորհուրդ չեն տալիս սպիտակեցնող ատամի մածուկներ օգտագործել, բայց հասկանում են, որ մարդիկ ցանկանում են ճերմակ ատամներ ունենալ: Այդ իսկ պատճառով խորհուրդ են տալիս օգտվել հատուկ սպիտակեցնող համակարգերից, որպեսզի հնարավոր լինի ստանալ ճերմակ ատամներ, առանց վնասելու դրանք: Հատուկ մեթոդների և նյութերի կիրառմամբ, ստոմատոլոգը կարողանում է սպիտակեցնել և չվնասել ատամները:

Չնայած նրան, որ ատամների սպիտակեցումն ոչ թե բժշկական, այլ էսթետիկ միջամտություն է, այնուամենայնիվ պետք է իրականացվի մասնագետի կողմից, հետագա բարդություններից խուսափելու համար: Պետք է հաշվի առնել այն, որ գոյություն ունեն որոշակի հակացուցումներ: Խորհրդակցեք ստոմատոլոգի հետ:

Կիսվել