Ատամների վերականգնում - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Ատամների վերականգնում


Կարդացել են՝ 2165

Ատամների գեղարվեստական վերականգնումԱտամների գեղարվեստական վերականգնումը ամենատարածված մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս վերականգնել ատամի բնական ձևը և պարգևել գեղեցիկ ժպիտ: Ներկայիս լուսապոլիմերիզացիոն նյութերը թույլ են տալիս ստանալ ցանկացած ձևի և գույնի ատամ: Գեղարվեստական վերականգնումը շատ դեպքերում հարմար ալտերնատիվ մեթոդ է, որը փոխարինում է ատամների պրոթեզավորմանը:

Ցուցումներ

  • Կարիես
  • Ատամի շերտազատում կամ կոտրվածք՝ վնասվածքի կամ սխալ կծվածքի հետևանքով
  • Պաթոլոգիական մաշվածություն
  • Առջևի ատամների դեֆեկտ
  • Սեպաձև դեֆեկտ, էրոզիա, ֆլյուրոզ

Գեղարվեստական վերականգնումը նույն ատամի պլոմբավորումն է՝ ինչպես կարիոզ խոռոչների պլոմբավորումը: Ատամը սկզբից մշակվում է, ապա մշակվում հատուկ ադհեզիվ համակարգով, որը ապահովում է ամուր ֆիքսացիա: Այս ամենից հետո սկսվում է իրական արվեստը: Ստոմատոլոգը հանդես է գալիս որպես քանդակագործ, նա պետք է ոչ միայն վերականգնի ատամի ֆունկցիան այլև գեղեցկությունը: Աշխատանքը կատարվում է տարբեր երանգի շերտերով: Ընդունված է տարբերել օպակային, էմալային և թափանցիկ շերտեր: Այս ամենը կատարվում է որպեսզի ատամը ստանա բնական տեսք: Վերջում ատամը հղկվում և փայլեցվում է մինչև ատամի բնական փայլ:

Հարկ է հիշել, որ գեղարվեստական վերականգնումների առկայության դեպքում, պետք է շատ զգույշ լինել, քանի որ նման ատամներով կոպիտ սննդի կծելը և ծամելը կարող է բերել շերտազատման: Գեղարվեստական վերականգնումները կարիք ունեն պրոֆեսիոնալ փայլեցման, որը պետք է կատարել ճիշտ ժամանակին, վերականգման երկարակեցությունը ապահովելու համար:

 

Ատամների վերականգնում օրթոպեդիկ մեթոդներով

Ատամների վերականգնումԱյն դեպքերում,երբ կան մեծ դեֆեկտներ կամ մեծ կարիոզ խոռոչներ և հնարավոր չէ իրականացնել վերականգնումը լուսապոլիմերիզացիոն պլոմբանյութերով, հարկ է լինում դիմել օրթոպեդիկ պրոթեզավորման.

  • Կերամիկական ներդիր
  • Վինիր
  • Պսակ(մետաղ-կերամիկա, կերամիկա առանց մետաղի, ցիրկոնի օքսիդ)

Եթե վերականգնվում են դիմացի խմբի ատամները և կան համեմատաբար փոքր դեֆեկտներ, ապա նրանց վերականգման համար օգտագործում են վինիրներ, եթե դեֆեկտը մեծ է և հնարավոր չէ կիրառել վինիրներ, ապա պետք է վերականգնումը կատարվի պսակներով՝ առանց մետաղ կերամիկա, ցիրկոնի օքսիդ: Սրանք չունեն մետաղական հիմք և էսթետիկ համատեղելի են դիմացի ատամների համար:

Կերամիկական ներդիրներ և մետաղ-կերամիկական պսակներ կիրառում են հիմնականում ծամող ատամների վերականգման համար:

Կիսվել