Ինչպես լվանալ ատամները - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Ինչպես լվանալ ատամները


Կարդացել են՝ 137

Ինչպես լվանալ ատամները

Ատամի խոզանակի շարժման ուղղությունը պետք է լինի ուղղահայաց, կարծես ավլող՝ լնդից դեպի ատամի կտրող եզր: (ստոմատոլոգներն այդպես էլ ասում են՝ ավլող շարժումներ)

Ինչու՞ ոչ հորիզոնական կամ շրջանաձև

Հորիզոնական և շրջանաձև շարժումները նպաստում են ատամնափառի կուտակմանը միջատամնային տարածություններում:

 

 

Սկսում ենք լվանալ ատամները

 

1. Վերցնում ենք ատամի խոզանակը և հոսող ջրով լավ լվանում, այնուհետև ավելացնում ենք ատամի մածուկն՝ սիսեռի հատիկի չափով:

Ատամի մածուկի քանակը

 

 2. Ատամի խոզանակը տեղադրում ենք վերին ծնոտի ատամների վերին եզրին՝ 45 աստիճան թեքությամբ:

Ատամի խոզանակի դիրքը վերին ատամների նկատմամբ:

 

 3. Սկսում ենք կատարել ուղղահայաց շարժումներ՝ այս դեպքում վերևից ներքև: Ամեն ատամի շրջանում 3-4 շարժում: Սկսում ենք հետևի ատամներից և աստիճանաբար շարժվում դեպի առջևի ատամներ:

Ատամի խոզանակի շարժման ուղղությունը

 

4. Նույնը կատարում ենք վերին ծնոտի ատամների ներսային կողմից: Ժանիքներին հասնելուն պես խոզանակի դիրքը փոխում ենք ուղղահայաց և կատարում նույն ավլող շարժումները:

Ատամի խոզանակի դիրքը վերին ծնոտի ատամների ներսային կողմից

 

 5. Ատամների ծամող մակերեսը լվանում ենք հորիզոնական շարժումներ կատարելով, թույլատրվում են առաջ-հետ շարժումներ:

Ատամի խոզանակի դիրքը ծամող մակերեսը լվանալիս

 

6. Անցնում ենք ստորին ատամնաշարին: Նույն կերպ ատամի խոզանակը 45 աստիճան թեքությամբ, կատարում ենք նույն շարժումները, միայն այս դեպքում՝ ներքևից վերև: Լվանում ենք հետևից դեպի առաջ:

Ատամի խոզանակի դիրքը ստորին ատամները լվանալիս

 

7. Նույնը կատարում ենք ստորին ծնոտի ատամների ներսային կողմից: Ժանիքներին հասնելով նույն կերպ ատամի խոզանակին ուղղահայաց դիրք ենք տալիս:

Ատամի խոզանակի դիրքը ստորին ատամների ներսային մակերեսը լվանալիս

 

8. Վերջում լվանում ենք լեզուն, քանի որ լեզվի մակերեսին մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ են կուտակվում: Շարժումները՝ լեզվի արմատից դեպի լեզվի ծայրը:

Ինչպես լվանալ լեզուն

 

Ատամները պետք է լվանալ ամեն օր առավոտյան և երեկոյան:

Ատամները պետք է լվանալ 3 րոպեից ոչ պակաս:

Անհրաժեշտ է փոխարինել ատամի խոզանակը նորով 2 ամիսը մեկ անգամ:

 

Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ դիտելով տեսահոլովակը:

Կիսվել