Մասնագիտական հիգիենա - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Մասնագիտական հիգիենա


Կարդացել են՝ 1136

Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենան կանխարգելման ամենատարածված մեթոդներից է, որը թույլ է տալիս կանխել մի շարք հիվանդություններ՝ կարիես, պարօդոնտիտ: Մասնագիտական հիգիենան միջոցառումների համախումբ է, որի շնորհիվ պահպանվում է բերանի խոռոչի առողջ վիճակը: Մասնագիտական հիգիենայի մեջ են մտնում ուլտրաձայնային մաքրումը, Air Flow մաքրումը, ատամների փայլեցումը և ռեմիներալիզացնող նյութերի կիրառումը:

Մասնագիտական հիգիենան խորհուրդ է տրվում անցկացնել տարին երկու անգամ, հատկապես պրոթեզավորումից և իմպլանտացիայից առաջ:

Մասնագիտական հիգիենան ոչ միայն կանխարգելիչ միջոցառում է , այլև հանդիսանում է ախտորոշիչ մեթոդ, քանի որ մասնագիտական հիգիենայից հետո ավելի հստակ են երևում պաթոլոգիկ պրոցեսները՝ նույնիսկ նախնական փուլում:

 

Ատամնաքարերի ուլտրաձայնային մաքրում

Ատամնաքարերի ուլտրաձայնային մաքրումՈւլտրաձայնի օգնությամբ հեռացվում են կարծր ատամնափառերը՝ ատամնաքարերը: Ուլտրաձայնային համակարգը շատ հեշտությամբ հեռացնում է ոչ միայն վերլնդային, այլև ստորլնդային ատամնաքարերն, որոնք համարվում են շատ վտանգավոր, քանի որ դրանք են պատճառը բերանի խոռոչի մի շարք հիվանդությունների: Ժամանակին իրականացված մասնագիտական հիգիենան թույլ է տալիս հիվանդին խուսափել ատամների և լնդերի հաճախակի խնդիրներից:

 

 

Air Flow համակարգ

Ատամնափառի հեռացում Air FlowAir Flow համակարգը մաքրում է փափուկ ատամնափառերը՝ սննդային փառեր, գունանյութեր, ինչպես նաև ծխախոտի առաջացրած գունափոխումներ: Ճնշման տակ նատրիումի բիկարբոնատի փոշին ջրի հետ ստեղծում է մշակող շիթ, որը հեշտությամբ և բացարձակապես անվնաս մաքրում է ատամի կարծր հյուսվածքները: Այս մեթոդից հետո ատամները երկար ժամանակ մնում են հարթ, մաքուր և գեղեցիկ:

 

 

Ատամների փայլեցում

Ատամների փայլեցումՀատուկ նյութերի միջոցով կատարում են ատամների մակերեսի փայլեցում, որը թույլ է տալիս ապագայում խուսափել սննդային մնացորդների կուտակումից:

 

  

 

 

 

Վերականգնող թերապիա

Էմալի ամրացումՄասնագիտական հիգիենայից հետո կարող է իրականացվել ռեմիներալիզացնող թերապիա, որի համար օգտագործվում են ֆտոր պարունակող տարբեր նյութեր, որոնց շնորհիվ էմալն ամրանում է:

 

 

Կիսվել