Սխալ կծվածք: Ի՞նչ է դա - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Սխալ կծվածք: Ի՞նչ է դա


Կարդացել են՝ 503

Սխալ կծվածքՍտոմատոլոգիական վիճակագրության համաձայն, մարդկանց 80%-ից ավելին ունեն խճողված ատամներ և կծվածքի խանգարում, և միայն բնակչության 10%-ն ունի բնականոն կծվածք:

 

Ի՞նչ է սխալ կծվածքը և ի՞նչ ձևեր ունի

Կծվակքը վերին և ստորին ատամնաշարերի ամբողջական հպումն է ստորին ծնոտի հանգիստ վիճակում: Ստոմատոլոգիայում ճիշտ հպումն անվանում են ֆիզիոլոգիական, իսկ սխալն՝ ախտաբանական, և ի տարբերություն ֆիզիոլոգիականի, այն ենթադրում է բնականոն ֆունկցիայի խանգարումներ: Կծվածքի խանգարումները կարող են կապված լինել ծնոտների դիրքի և չափսերի, ատամնաշարերի, առանձին ատամների շեղումների հետ, բայց ավելի հաճախ հանդիպում է դրանց համակցումը:

 

Կծվածքի խանգարումներ

Սխալ կծվածքի տեսակներն են՝

Դիստալ` ստորին ծնոտը հետ է կամ վերին ծնոտն առաջ է:

Մեզիալ` ստորին ծնոտն առաջ է կամ վերին ծնոտը հետ է:

Բաց` առկա է ատամների ամբողջական կամ մասնակի հպման բացակայություն:

Խորը` վերին ատամնաշարը գրեթե ամբողջությամբ վերածածկում է ստորինը, այն կարող է լինել նաև տրավմատիկ:

Խաչաձև` առաջանում է վերին կամ ստորին ծնոտի անհամաչափ զարգացման դեպքում:

Սխալ կծվածքի տարատեսակները միշտ չէ, որ հստակ տարբերվում են: Անփորձ աչքը կարող է շփոթել դիստալ և խորը կծվածքը կամ ընդհանրապես շեղումներ չնկատել:

Կծվածքի խախտմանը վերաբերող ցանկացած կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-օրթոդոնտի:

Կիսվել