Կամրջաձև պրոթեզՆույնիսկ մեկ ատամի բացակայությունը բերում է բերանի խոռոչի վերակառուցման, որն էլ մեծացնում է բերանի խոռոչի հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Գոյություն ունի այս խնդրի լուծման մի քանի եղանակ: Երբ բացակայում են մեկ կամ մի քանի ատամներ՝ օգտագործվում է կամրջաձև պրոթեզը: Ինչպես անունն է հուշում՝ երկու հիմք ատամներ, իսկ դրանց արանքում՝ բացակայող ատամի պրոթեզը: Ծամելու ընթացքում ամբող ծամողական ճնշումը ընկնում է հիմք ատամների վրա:

 

Կամրջաձև պրոթեզների տեսակներ

  • Մետաղ-պլաստամասե և մետաղ-կերամիկական կամրջաձև պրոթեզներ
  • Ադհեզիվ (կպչող) կամրջաձև պրոթեզներ: Կամրջակի սոսնձման համար օգտագործվում են ժամանակակից ստոմատոլոգիական նյութեր
  • Պլաստմասե կամրջաձև պրոթեզներ
  • Հիմքեր՝ դրոշմահատված(штампованный) մետաղական պսակներ և մարմին՝ կոմբինացված
  • Կամրջաձև պսակներ կողպեքային միացումներով
  • Ձուլված մետաղական կամրջաձև պրոթեզներ

Ամեն տեսակն ունի իր դրական և բացասական կողմերը և կոնստրուկցիայի ընտրությունը կատարվում է ստոմատոլոգի կողմից կախված բերանի խոռոչի կլինիկական պատկերից:

Կամրջաձև պրոթեզի ընտրությունը կախված է տարբեր պայմաններից՝ սկսած կծվածքի առանձնահատկությունից վերջացրած ատամների վիճակից: Երբեմն որոշող դեր է խաղում կոնստրուկցիայի ֆինանսական կողմը, քանի որ ցուցված պրոթեզը կարող է շատ ավելի թանկ լինել քան հիվանդի ֆինանսական հնարավորությունն է: Չնայած որ ժամանակակից կամրջաձև պրոթեզները թանկ են, երկարակյաց են և ունեն էսթետիկ բարձր ցուցանիշ:

Ինչպես նաև գոյություն ունեն կամրջաձև պրոթեզներ, որոնք ֆիքսվում են իմպլանտների վրա: Այս տարբերակը ցանկալի է, երբ բացակա են մեծ քանակով ատամներ:

Ճիշտ պատրաստված և տեղադրված կամրջաձև պրոթեզը, ճիշտ օգտագործման և հիգիենայի պահպանման դեպքում կարող է ծառայել տասնյակ տարիներ:

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM