Պսակ - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Ատամի արհեստական պսակ


Կարդացել են՝ 2674

Պսակները բաժանվում են՝

  • Մետաղ-կերամիկական
  • Կերամիկական
  • Ցիրկոնի օքսիդից
  • Պլաստմասայից

 

Մետաղ-կերամիկական պսակներ

Մետաղ-կերամիկական պսակներԱռավել հայտնի են մետաղ-կերամիկական պսակները: Ինչպես անունն է հուշում՝ կազմված են մետաղական հիմքից և ծածկված են կերամիկակայով: Հիմքը կարող է լինել ինչպես կոբալտ-քրոմ համաձուլվածքից, այնպես էլ թանկարժեք մետաղներից:

 

 

 

Կերամիկական պսակներ

Կերամիկական պսակներԿերամիկական պսակները չունեն մետաղական հիմք և կազմված են մամլված(пресс) կերամիկայից: Այս մեթոդը էսթետիկ է և բավականին ամուր, բայց օգտագործվում է ցուցված դեֆեկտների դեպքում:

 

 

 

Պսակներ ցիրկոնի օքսիդից

Պսակներ ցիրկոնի օքսիդիցԻրենց ուրույն տեղն ունեն ցիրկոնի օքսիդից պսակները: Այս պսակները լավագույն են համարվում բոլոր տեսանկյուններից: Շատ ամուր են և ունեն գեղեցիկ տեսք: Միակ թերությունն այն է, որ բավականին թանկ արժեն:

 

 

 

Պլաստմասե պսակներ

Պլաստմասե պսակներՊլաստմասե պսակները ժամանակակից ստոմատոլոգիայում օգտագործվում են միայն ժամանակավոր կոնստրուկցիաների համար: Այլ կերպ ասած սրանք ժամանակավոր պրոթեզներ են, որոնք օգտագործվում են մինչև վերջնական կոնստրուկցիայի պատրաստ լինելը: Ատամը նախապատրաստվում է պսակի համար, և մինչ պսակը պատրաստ կլինի, ժամանակավոր ֆիքսվում է պլաստամասե պսակը:

 

 

 

Կիսվել