Աղեղային պրոթեզ՝ բյուգելԺամանակակից ստոմատոլոգիան հասել է մեծ բարձունքների, գրեթե չկան չլուծվող խնդիրներ:

Իմպլանտների ի հայտ գալով հնարավոր է դարձել խուսափել այն բոլոր թերություններից, որոնք բնորոշ են լրիվ շարժական և մասնակի շարժական պրոթեզներին: Չնայած դրան, ցավոք սրտի ոչ բոլորն ունեն հնարավորություն օգտվել իմպլանտացիայից: Սա կախված է ոչ միայն ֆինանսական հնարավորությունից, այլև օրգանիզմի առողջական վիճակից, քանի որ կան բազմապիսի հակացուցումներ:

Այնպիսի դեպքերում, երբ հիվանդը կարիք ունի պրոթեզավորման, բայց իմպլանտացիան այս կամ այն պատճառով հնարավոր չէ իրականացնել, բժիշկը ելնելով վիճակից առաջարկում է ալտերնատիվ մեթոդներ: Բնական է կոնստրուկցիայի ընտրությունը կախված է կլինիկական պատկերից և կարող է լինել ինչպես անշարժ կամրջաձև պրոթեզ, այնպես էլ լրիվ շարժական պրոթեզ:

Այս հոդվածում կխոսվի աղեղային` բյուգելային պրոթեզների մասին, որոնք օգտագործվում են մասնակի անատամության դեպքում, երբ հնարավոր չէ իմպլանտացիան: Աղեղային` բյուգելային պրոթեզները բավականին հաճախ են օգտագործվում մասնակի անատամության դեպքում: Աղեղային` բյուգելային պրոթեզները ունեն աղեղի տեսք, որի պատճառով էլ ստացել են իրենց անվանումը(գերմաներենից «bugel» – «աղեղ») և ամուր ֆիքսվում են ալվեոլյար ելունին: Ինչպես նաև այս պրոթեզների հիմքը մետաղից է, որը դարձնում է կոնստրուկցիան շատ ամուր: Կախված բերանի խոռոչի կլինիկական պատկերից, աղեղային` բյուգելային պրոթեզները կարող են իրականացնել մի քանի ֆունկցիա: Պարզ դեպքում՝ մեծ թվով ատամների բացակայություն, աղեղային(բյուգելային) պրոթեզը լրացնում է բացակա ատամների դեֆեկտը՝ հենվելով առկա ատամներին: Այն դեպքում, երբ առկա հիմք ատամներն ունեն քիչ շարժունակություն, աղեղային` բյուգելային պրոթեզները կարող են կատարել ֆիքսող շինայի դեր:

Քանի որ այս կոնստրուկցիան շարժական է, հարկավոր է ժամանակ առ ժամանակ հանել այն և կատարել հիգիենիկ մաքրում, որը բավականին պարզ է: Բացի այդ ժամանակահատվածից պրոթեզը գտնվում է բերանի խոռոչում և բոլորովին չի խանգարում խոսելիս և ծամելիս: Աղեղային պրոթեզը շատ լավ այլընտրանք է, երբ հնարավոր չէ անշարժ պրոթեզավորումը:

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM