Թիթեղային պրոթեզ - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Թիթեղային պրոթեզ


Կարդացել են՝ 3761

Ատամների շարժական պրոթեզներՄարդիկ կորցնում են ատամները տարբեր տարիքում:

Պատճառները մի քանիսն են՝

  • Առաջին հերթին անտարբեր վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ
  • Երկրորդը՝ երկարատև հիվանդությունները, որոնց պատճառով հնարավոր չի լինում բերանի խոռոչի բավարար հիգիենան
  • Երրորդը՝ հոգեկան խանգարումները, որոնք նույնպես կարող են լինել վատ հիգիենայի պատճառ

Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս վերացնել դեֆեկտները կապված ատամների հետ և վերականգնել գեղեցիկ ժպիտը և որպես հետևանք վստահությունը: Այս ամենը հնարավոր է շնորհիվ ատամների պրոթեզավորման: Երբ մարդ կարողանում է լիարժեք ծամել, ժպտալ և շփվել ընկերների հետ՝ կյանքի որակը բարձրանում է: Ցավոք սրտի ստոմատոլոգիան չի կարող փոխել մարդու ապրելաոճը, ինպես նաև սովորությունները, որպեսզի երաշխավորի ինչպես սեփական, այնպես էլ արհեստական ատամների կյանքի տևողությունը: Այդպիսի արդյունք ստանալու համար միայն բժշկի գիտելիքները և հմտությունները բավարար չեն, պետք է ինքը՝ հիվանդը, համագործակցի: Հակառակ դեպքում ստացված արդյունքը երկար կյանք չի ունենա:

 

Շարժական պրոթեզների տեսակներ

Կախված ատամնաշարում առկա դեֆեկտի տեսակից, գոյություն ունի պրոթեզավորման մի քանի տեսակ՝

  • Մասնակի շարժական պրոթեզավորում
  • Լրիվ շարժական պրոթեզավորում

Լրիվ և մասնակի շարժական պրոթեզների հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ լրիվ շարժական պրոթեզները պատրաստվում են հիվանդների ադենտիայի(ատամների լրիվ բացակայության) դեպքում, իսկ մասնակի շարժական պրոթեզները՝ մեկ կամ մի քանի ատամների բացակայության դեպքում:

 

Մասնակի շարժական պրոթեզներ

Մասնակի շարժական պրոթեզներՄասնակի շարժական պրոթեզներին են պատկանում՝

  • Պլաստմասե
  • Նեյլոնային
  • Աղեղային(բյուգելային)

Մասնակի շարժական պրոթեզները ֆիքսվում են ինչպես անմիջապես լնդերին, այնպես էլ հատուկ կեռիկների(կլամերների) օգնությամբ պահպանված ատամներին: Հիմքը պատրաստվում է հատուկ հիպոալերգեն պլաստմասայից, իսկ արհեստական ատամները, որպես կանոն պլաստմասայից, կոմպոզիտից և կերամիկայից:

 

Նեյլոնային պրոթեզներ

Նեյլոնային պրոթեզներԱյս պրոթեզները բավականին բարակ են, ճկուն և ունեն թափանցիկություն, որն էլ շատ կարևոր է գեղեցիկ ժպիտ ունենալու համար: 

 

 

 

 

Լրիվ շարժական պրոթեզավորում

Լրիվ շարժական պրոթեզներՇարժական պրոթեզները բավակնին հեշտ է օգտագործել: Այս պրոթեզները հարկավոր է հանել միայն պրոթեզը մաքրելու համար: Այն հարկավոր է մաքրել ամեն սնունդ ընդունելուց հետո: Եթե չկա այդպիսի հնարավորություն կարելի է սահմանափակվել օրը երկու անգամ մաքրելով, բայց ոչ պակաս:

Հիշեք որ, նույնիսկ ամենաորակյալ պրոթեզը կծառայի էլ ավելի երկար, եթե նրան ճիշտ խնամել: Ճիշտ խնամքի համար միշտ կարող եք դիմել ստոմատոլոգի: Մասնագետը կբացատրի, թե ինչպես ճիշտ հոգ տանել, թե սեփական ատամների և թե արհեստական կոնստրուկցիաների մասին: Ինչպես նաև կընտրի բերանի խոռոչին համապատասխան հիգիենայի միջոցներ:

Կիսվել