Լնդերի հիվանդություն՝ պարօդոնտոզՊարօդոնտոզը պարօդոնտի՝ շուրջատամնային հյուսվածքի դեստրուկտիվ հիվանդություն է: Առաջանում է դիստրոֆիայի՝ սնուցման խանգարման պատճառով: 

Տարբերակում են պարօդոնտոզի 3 աստիճան՝

  • Թեթև
  • Միջին
  • Ծանր

Շատ հաճախ շփոթում են պարօդոնտիտը պարօդոնտոզի հետ: Պետք է ուշադրություն դարձնել նրան, որ այս հիվանդություններն իրարից տարբերվում են և հիմնական տարբերությունը կայանում է հիվանդության առաջացման և ընթացքի մեջ:

Ըստ ախտահարված օջախի մեծության պարօդոնտոզը լինում է գեներալիզացված(տարածուն), այլ ոչ թե մեկ կամ մի քանի ատամների շրջանում: Պարօդոնտոզով հիվանդ մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկանալուց և որպես կանոն առաջանում է գերզգայունություն: Ի տարբերություն պարօդոնտիտի լինդը բորբոքված չէ և չկա թարախային արտադրություն, ունի բաց վարդագույն գունավորում: Ինչպես նաև չեն դիտվում ախտաբանական գրպանիկներ և չնայած արմատների մերկացմանը, ատամները երկար ժամանակ մնում են անշարժ: Շատ ծանր դեպքերում դիտվում է ատամների շարժունակություն և որպես հետևանք դրանց կորուստ:

 

Պարօդոնտոզի առաջացման պատճառներ

Պարօդոնտոզի առաջացման պատճառները դեռ վերջնականորեն ուսումնասիրված չեն: Բայց որպես նախապայման և նպաստող գործոն առանձնացնում են ժառանգական գործոնը, այնպիսի հիվանդությունները ինչպիսին են աթերոսկլեռոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև բոլոր այն հիվանդություններն որոնք առաջացնում են տրոֆիկայի(սնուցման) խանգարումներ հատկապես դիմածնոտային շրջանում:

 

Պարօդոնտոզի բուժում

Բուժումը կոմպլեքսային է, բժշկի և հիվանդի խնդիրներն են կանգնեցնել պրոցեսը, պահպանել ատամները և կարգավորել դիմածնոտային շրջանի ֆունկցիոնալ ակտիվությունը: Կոմպլեքսի մեջ մտնում են մեթոդներ, որոնք ակտիվացնում են տեղային արյան շրջանառությունը, բերանի խոռոչի մասնագիտական հիգիենան: Նշանակվում է դեղորայքային բուժում:

Պարօդոնտոզի բուժումը պետք է լինի ճշգրիտ և ժամանակին, անպայման պետք է հաշվի առնվեն հիվանդի բոլոր առանձնահատկությունները: Միայն այդ դեպքում կարելի է ստանալ ցանկալի արդյունք:

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM