Ստոմատիտն ընդհանուր հասկացություն է, որն իր մեջ ներառում է բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Ստոմատիտն առաջանում է որպես կանոն օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության ընկճման հետևանքով:

Տարբերում են՝

  • խրոնիկ կրկնվող աֆթոզ(խոցային)
  • հերպետիկ
  • խոցանեկրոտիկ(Վենսանի)
  • կանդիդոզային

 

Խրոնիկ կրկնվող աֆթոզ(խոցային) ստոմատիտ

Խրոնիկ կրկնվող աֆթոզ(խոցային) ստոմատիտԽրոնիկ կրկնվող աֆթոզ(խոցային) ստոմատիտն արտահայտվում է սպեցիֆիկ աֆթաների(խոցերի) ձևով: Հանդիպում է շրթունքների, թշերի, քիմքի և լեզվի վրա: Հարուցիչներն են հանդիսանում վիրուսները և բակտերիաները: Հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է վիտամիններ B1 և B12 դիսբալանսի հետևանքով: Հաճախ հանդիպում է լյարդի կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հետ:

 

Հերպետիկ ստոմատիտ

Հերպետիկ ստոմատիտԱռաջացման պատճառը հիմնականում հասարակ հերպեսի հարուցիչն է, ավելի քիչ հանդիպում է հերպես զոստեր(գոտևորող): Հաճախ հանդիպում է 1-3 տարեկան երեխաների մոտ: Ընդվորում երեխաների մոտ սկզբնական շրջանում դիտվում է ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներ:

  • ընդհանուր թուլություն
  • բարձր ջերմություն
  • մեծացած լիմֆատիկ հանգույցներ
  • սրտխառնոց և փսխում
  • փորլուծություն

Որից հետո բերանի խոռոչի լորձաթաղանթի, ինչպես նաև շրթունքների կարմիր երիզին ձևավորվում են բշտիկներ, որոնք շատ շուտ բացվում են և առաջանում են անհարթ եզրերով էրոզիաներ:

 

Խոցանեկրոտիկ ստոմատիտ(Վենսանի)

Խոցանեկրոտիկ ստոմատիտ(Վենսանի)Վենսանի խոցանեկրոտիկ ստոմատիտը դրսևորվում է լնդային եզրի նեկրոզով: Հաճախ հիվանդությունը սկսվում է լնդային պտկիկներից և հարակից լորձաթաղանթից՝ թշերից: Առաջանում են ցավոտ, արյունահոսող խոցեր, որոնք շատ արագ իրար են միանում և առաջացնում լորձաթաղանթի մեծ դեֆեկտներ: Նեկրոզի ակտիվ պրոցեսի հետևանքով բերանի խոռոչից գալիս է տհաճ հոտ: Ասյպիսի պատկեր դիտվում է ոչ բավարար հիգիենայի ժամանակ: Ավելի տարածված է 17-30 տարիքային խմբում: Վենսանի խոցանեկրոտիկ ստոմատիտը կարող է միանալ գրիպին, անգինային, տարբեր արյան հիվանդություններին, ՁԻԱՀ-ին, տուբերկուլյոզին և առաջացնել ոչ ցանկալի և ծանր բարդություններ: Բացի բշտերից դիտվում է նաև ինտոքսիկացիա, ջերմության բարձրացում, ինչպես նաև լիմֆատիկ հանգույցների այտուց:

 

Կանդիդոզային ստոմատիտ

Կանդիդոզային ստոմատիտԱյս հիվանդությունը շատ տարածված է: Հարուցիչներն են Candida խմբի սնկերը:

Բերանի խոռոչում դիտվում է՝

  • չորություն
  • այրոց
  • կաթնաշոռանման սպիտակ փառ(հեռացման դեպքում լորձաթաղանթը արնահոսում է)

 

Ստոմատիտի բուժում

Առաջին իսկ նշանների դեպում պետք է դիմել բժիշկ ստոմատոլոգին: Ինքնուրույն չի կարելի բուժել, քանի որ հիվանդության տեսակից և կլինիկայից ելնելով համապատասխան դեղորայք է նշանակվում: Առաջին կարևոր քայլը ճիշտ ախտորոշումն է, երկրորդը՝ հիվանդության պատճառի վերացումը և երրորդը՝ սիմպտոմատիկ թերապիան, որն էլ լիարժեք և վերջնական բուժումն է:

 

Կանխարգելում

Կանխարգելման հիմնական միջոցներն են՝ հաճախակի և ճիշտ հիգիենիկ միջոցառումներն և ուշադրությունը բերանի խոռոչի նկատմամբ՝ առաջին իսկ նշանների դեպքում համապատասխան մասնագետին դիմելը:

 

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM