Ատամնափառ և ատամնաքար - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Ատամնափառ և ատամնաքար


Կարդացել են՝ 2533

Ատամնափառ և ատամնաքարՍտոմատոլոգիական բուժական միջոցառումների անբաժանելի մասն է կազմում բերանի խոռոչի մասնագիտական հիգիենիան: Մասնագիտական հիգիենան փափուկ նստվածքների և ատամնաքարերի հեռացումն է: Այս միջոցառումը անցկացվում է բժիշկ-ստոմատոլոգի կամ ստոմատոլոգ-հիգիենիստի կողմից: Մասնագիտական հիգիենան նախորդում է թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթօդոնտիկ և վիրաբուժական միջամտություններին: 

 

1. Ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք բերանի խոռոչի հիգիենան ստեղծում է պայմաններ փափուկ ատամնանստվածքի կուտակման և տարածման համար:

2. Բերանի խոռոչի միկրոֆլորայի ազդեցության ներքո տեղի է ունենում միներալիզացիա և փափուկ ատամնանստվածքները վեր են ածվում կարծր ատամնաքարերի:

 

Ինչի կարող է հանգեցնել ատամնաքարերի առկայությունը

Ատամնքար և ատամնափառ - պարօդոնտիտ1. Ըստ տեղակայման տարբերում են երկու տեսակի ատամնաքար՝ վերլնդային և ստորլնդային:

Սկզբում ձևավորվում է վերլնդային ատամնաքար, որը շատ կարճ ժամանակում քայքայելով լնդի կլոր կապանը ձևավորում է ստորլնդային ատամնաքար:

 2. Ստորլնդային քարը ինտենսիվ ավելանում է արմատի ուղղությամբ՝ քայքայելով ատամը ատամնաբնին կապող կապանները: Արդյունքում ձևավորվում է լնդագրպանիկ՝ տարածություն ատամի և լնդի միջև, որը խորանալով վեր է ածվում ոսկրային գրպանիկի:

 3. Աառաջանում են լուրջ խանգարումներ՝ առաջ բերելով տարբեր հիվանդություններ: Սկզբից առաջանում է գինգիվիտ՝ լնդի բորբոքում, որը որոշ ժամանակ անց վեր է ածվում պարօդոնտիտի: Որպես հետևանք առաջանում է ատամների շարժունակություն և կորուստ:

Որպեսզի խուսափեք վերոնշյալ բարդություններից խորհուրդ է տրվում տարին երկու անգամ կատարել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա:

 

Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա

Սկզբում մաքրվում են ատամնաքարերը, այնուհետև գունավորված ատամնափառերը: 

Վերլնդային և ստորլնդային ատամնաքարերը մաքրվում են մի քանի եղանակով՝

Ուլտրաձայնային մաքրում1. Ամենաէֆեկտիվ մեթոդը ուլտրաձայնային համակարգով հեռացումն է: Այս համակարգով հեռացումը անցավ է, ոչ տրավմատիկ և չկա վնասակար ազդեցություն ատամի էմալի վրա: Ուլտրաձայնային համակարգը առաջացնում է ուլտրաձայնային տատանումներ, որոնք հեշտությամբ հեռացնում են ատամնաքարերը:

 

 

Ատամնափառի մաքրում

2. Ատամնաքարերի հեռացումից հետո, կատարվում է գունավորված ատամնափառերի հեռացում: Այս նպատակով օգտագործվում է Air-flow համակարգը, որը ճնշման տակ հատուկ փոշու կիրառմամբ հեռացնում է փափուկ,գունավորված ատամնափառերը և ատամին տալիս փայլ: Ատամների գույնը փոխվում է երկու տոն, բայց այս էֆեկտը հավերժ չէ: Եթե ցանկանում եք էլ ավելի սպիտակ ատամներ, կարող է կատարվել նաև ատամների սպիտակեցում:

 

   

Ատամների ամրացում3. Ատամնաքարերի և փափուկ նստվածքների հեռացումից հետո, բժիշկը պատում է ատամները ֆտոր պարունակող գելով կամ լաքով, որպեսզի ատամները գերզգայուն չլինեն:

 

 

Կիսվել