Կարիես - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Կարիես


Կարդացել են՝ 1552

Կարիես - ատամի քայքայումԿարիեսը ատամների կարծր հյուսվածքների հիվանդություն է, որի արտաքին դրսևորումը էմալի և դենտինի ախտահարումն է, որը բերում է ատամի սկզբնական վնասման, ապա խոռոչի առաջացման:

Կարիեսի առաջացման փուլերԿարիեսը առաջանում է հաջորդական փուլերով: Սկզբում ատամի էմալի մակերեսին առաջանում է գունափոխված բիծ՝ սպիտակ կամ դեղին գույնի: Ավելի ուշ այն գունափոխվում է և դառնում շագանակագույն: Հաջորդ փուլում ախտահարվում է էմալը և դենտինը: Այս պրոցեսը շատ դանդաղ է ընթանում: Առաջացած խոռոչը խորանում և Ատամների կարիեսլայնանում է: Խոռոչում կուտակված սննդի մնացորդները հանդիսանում են լավ սննդային միջավայր առկա միկրոօրգանիզմների համար, որոնք խոռոչում առկա են շատ մեծ քանակով:

Կարիեսի առաջին փուլը կարող է տարիներ շարունակ մնալ անփոփոխ: Կարիոզ խոռոչ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժիշկ-ստոմատոլոգի: Հակառակ դեպքում հաջորդական ախտահարման հետևանքով կարող է առաջանալ պուլպիտ, և այդ ժամանակ Ձեզ կստիպի դիմել մասնագետի սուր ցավը:

 

Կարիեսի բուժում

Կարիեսի բուժումը բոլորովին անցավ է՝ կատարվում է անզգայացման տակ: Ախտահարված հյուսվածքների հեռացումը կատարվում է կարիես-դետեկտորի հսկողության տակ, որը ներկում է միայն ախտահարված հյուսվածքները՝ թույլ չտալով հեռացնել առողջ հյուսվածքները: Մշակումից հետո խոռոչը պլոմբավորվում է ժամանակակից լուսապոլիմերիզացիոն պլոմբանյութով: Բժիշկ-ստոմատոլոգին պետք է դիմել առաջին իսկ կարիեսի նշան հայտնաբերելու դեպքում, քանի որ ինչքան ուշ է սկսվում կարիեսի բուժումը այդքան շատ հյուսվածք է ախտահարվում և հետևվաբար հեռացվում ատամից:

Խորանիստ կարիեսի դեպքում կիրառվում է բուժիչ տակդիր, որը խթանում է երկրորդային դենտինի առաջացումը՝ հաստացնելով պլոմբի և կակղանի(ներվի) միջև գտնվող պատը:

Մենք խորհուրդ ենք տալիս հաճախակի կատարել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա, որը թույլ կտա մաքրել ատամնափառը և ատամնաքարերը, որոնք կարիեսի առաջացման մեջ մեծ դեր են խաղում:

Կիսվել