Հարարմատային բորբոքում՝ պերիօդոնտիտՊերիօդոնտիտը հարարմատային հյուսվածների բորբոքումն է: Այս հիվանդությունը ունի շճային և թարախային փուլ: Եթե պերիօդոնտիտը զարգանում է առանց ցավի, ապա տեղի է ունենում արմատի հարակից ոսկրի քայքայում և ի հայտ են գալիս գրանուլյոմա՝ արմատածայրի շրջանում պարկի ձևով, կիստա՝ մեծ խոռոչ ոսկրի մեջ, որոնք անհրաժեշտ է բուժել ոչ միայն ատամի պահպանման այլև օրգանիզմի թունավորումը կանխելու համար:

Պերիօդոնտիտը ուղեկցվում է ատամի շրջանում կտրուկ, ուժեղ ցավով, որը ուժեղանում է ատամին կպնելիս: Հնարավոր է շրթունքի, թշի, լնդի այտուց, ատամի շարժունակություն: Ինչպես նաև տհաճ հոտ բերանի խոռոչից, և խուղակներ լնդի շջանում: Պերիօդոնտիտը լինում է խրոնիկ, երբ բորբոքումը ընթանում է շատ դանդաղ, չկա բնորոշ ցավ և ցավի սրացում: Խրոնիկ պերիօդոնտիտի ժամանակ կլինիկական նշանները թույլ են արտահայտված, բայց կարող են ուղեկցվել այտուցով և լնդի կարմրությամբ, ինչպես նաև կարող է դիտվել ջերմություն: Խրոնիկ պերիօդոնտիտը ոչնչով լավ չէ սուր տեսակից, քանի որ առանց խոչընդոտի տարբեր միկրոօրգանիզմներ սինթեզում են վտանգավոր տոքսիններ, որոնք տարիներ շարունակ թունավորում են օրգանիզմը, առաջացնելով սրտի, երիկամների, հոդերի և այլ օրգանների հիվանդություններ:

 

Պերիօդոնտիտի բուժում

Հարարմատային բորբոքման՝ պերիօդոնտիտի բուժումՊերիօդոնտիտի բուժումը շատ բարդ է և պահանջում է ճիշտ մասնագիտական մոտեցում, որպեսզի ոչ միայն պահպանվի ատամը, այլև ամբողջովին վերացվի բորբոքային օջախը: Պերիօդոնտիտի բուժումՊերիօդոնտիտի ժամանակ պետք է թարախը դուրս գա արմատախողովակից, հակառակ դեպքում կառաջանան խուղակներ, որոնք անցնելով ոսկրերի միջով կբացվեն լնդի մակերեսին: Ճիշտ բուժման կարևորագույն պայմաններից է արմատախողովակի մաքրումը մեռուկացած պուլպայից(ներվից): Բորբոքման նշանները անցնելուց հետո բժիշկը կատարում է հարակից հյուսվածքների անտիսեպտիկ մշակում և տեղադրում է արմատախողովակի մեջ համապատասխան դեղորայք: Երբեմն հարկ է լինում ընդունել նաև անտիբիոտիկներ: Բարեհաջող ընթացքի դեպքում արմատախողովակը պլոմբավորվում է որակյալ պլոմբանյութով:

ԽԱՉՈՒՄՅԱՆ

Facebook - KHACHUMYAN.COM Instagram - KHACHUMYAN.COM Vkontakte - KHACHUMYAN.COM  Telegram - KHACHUMYAN.COM