Ներվի բորբոքում՝ պուլպիտ - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Ներվի բորբոքում՝ պուլպիտ


Կարդացել են՝ 4497

Ատամի ներվի բորբոքում՝ պուլպիտՊուլպիտը ատամի փափուկ հյուսվածքի՝ կակղանի(ներվի) բորբոքումն է, որը առաջանում է պաթոգեն միկրոօրգանիզմների ներթափանցման հետևանքով: Ուժեղ ցավեր դիտվում են ինչպես ջերմային և մեխանիկական ազդակներից, այնպես էլ ինքնածին: Շատ հաճախ պուլպիտի պատճառը լինում է կարիեսը: Կարող է լինել նաև բժշկի սխալի՝ոչ որակյալ պլոմբավորման, քիմիական տարբեր նյութերի կիրառման, հետևանք: Պուլպիտը դիտվում է նաև տարբեր վնասվածքների՝պսակի կոտրվածքի, ատամի կոտրվածքի ժամանակ:

 

Պուլպիտի նշաններ

Պուլպիտին բնորոշ է սուր ուժեղ ցավը, հատկապես գիշերը: Ցավը ճառագայթում է ականջ, քունք: Սկզբնական շրջանում ցավը հազվադեպ է և շուտ անցնում է: Հետագայում դառնում է ավելի ուժեղ, հաճախ և երկարատև: Ցավը իր գագաթնակետին հասնում է, երբ շճային բորբոքումը փոխվում է թարախայինով, այս ժամանակ դիտվում է սարսափելի ցավ, որը կարող է ուշագնացության պատճառ դառնալ:

 

Պուլպիտի բուժում – ներվի՝ կակղանի հեռացում

Ատամի ներվի բորբոքման բուժումՊուլպտի բուժումը սկսվում է անզգայացումով: Ցավազրկող հաբերը օգնում են միայն սկզբնական շջանում, բայց ցավոք հիվանդները դիմում են բժշկի շատ ուշ, երբ արդեն բորբոքումը սուր փուլից անցնում է խրոնիկի, իսկ այդ ժամանակ արդեն ցավազրկող հաբերը չեն օգնում:

Շճային փուլում դեռևս հնարավոր է բուժումը կատարել կակղանի(ներվի) պահպանմամբ:

Թարախային փուլում կատարվում է ախտահարված կակղանի(ներվի) ամբողջովին հեռացում և արմատախողովակների պլոմբավորում:

Կիսվել