Ատամի պահպանում - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

Ատամների պահպանման վիրահատություններ


Կարդացել են՝ 1002

Ատամի պահպանման վիրահատություններԱտամի պահպանման վիրահատությունները ժամանակակից մոտեցումներ են վիրաբուժական ստոմատոլոգիայում: Այդպիսի վիրահատություններին են պատկանում՝ բերանի խոռոչի ոսկրերի և փափուկ հյուսվածքների նորագոյացությունների հեռացումը, պսակ-արմատային սեպարացիան, ատամի արմատների ամպուտացիան, ինչպես նաև պարօդոնտի հիվանդությունների բուժման տարբեր մեթոդները:

Ատամի վիրահատությունների տեսակներ

  • Հեմիսեկցիա՝ պսակի մասնակի հատում արմատներից մեկի հետ, որը հնարավոր չէ բուժել:
  • Պսակի երկարացում՝ թույլ է տալիս օգտագործել ստորլնդային արմատները պրոթեզավորման համար:
  • Ցիստոտոմիա և ցիստոէկտոմիա՝ խրոնիկ բորբոքային օջախի հեռացում:
  • Լաթային վիրահատություն՝ կատարվում է պարօդոնտի հիվանդությունների ժամանակ, թույլ է տալիս ամրապնդել ատամները:
  • Ռետենցիա և դիստոպիա՝ ատամի ոչ ճիշտ տեղակայումն է: Ավելի հաճախ այդպիսի տեղակայում են ունենում իմաստության ատամներն, որոնք առաջացնում են տարբեր բորբոքային պրոցեսներ:

Կիսվել