Արուսյակ Հակոբյան - ԽԱՉՈՒՄՅԱՆ ատամնաբուժարան

 

 

Արուսյակ Մանուկի Հակոբյան

բժիշկ-ստոմատոլոգ, օրթոդոնտ

Արուսյակ ՀակոբյանՕրթոդոնտիան ինձ համար աշխարհի հետ շփման լեզու է ։

Ծնվել եմ 1993թ.-ին քաղաք Երևանում, սակայն մանկությունս անցել է Ռուսաստանում։ Հայրենիք վերադառնալուց հետո հաջողությամբ ավարտել եմ դպրոցը։
Միշտ շատ հետաքրքրություններ եմ ունեցել, տարբեր խմբակներ եմ այցելել։ Որքան ինձ հիշում եմ, հետաքրքրված եմ եղել նկարչությամբ, ունեցել եմ տարբեր տնային կենդանիներ, որոնց բուժումով զբաղվել եմ անձամբ:

Ինձ համար երբեք գոյություն չի ունեցել "ո՞վ լինել" հարցը և դպրոցի վերջին տարիներին ընտրել եմ բժշկությունը: Այս որոշման մեջ ինձ օգնել է ընտանիքս, որը մատնանշել է իմ բոլոր մարդկային հատկանիշներն, որոնք էլ լավ հիմք են հանդիսացել բժիշկ դառնալու համար:
Քանի որ ընտանիքում ատամնաբույժներ չկաին, ես ինքս եմ հարթել ճանապարհը և աստիճանաբար հասել նպատակիս:

2010թ.-ին ընդունվել եմ Հայկական Բժշկական Ինստիտուտ, որն ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ: Հենց այդ տարիներն են, որ տվել են ինձ հսկայական գիտելիքներ և իմ մեջ ձևավորել են բժշկի բարություն և բժշկի ազնվություն հասկացությունները։
Ես ուզում եմ մեծ երախտագիտություն հայտնել իմ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին, որն օգնել է ինձ այդ դժվարին ճանապարհին:

Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ պետք է օրթոդոնտ լինեմ:
Նեղ մասնագիտացումը ստացել եմ կլինիկական օրդինատուրայի ընթացքում՝ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնում: Այդ 3 տարիների ընթացքում բժշկի կայացման շատ փուլեր եմ անցել՝ ականավոր օրթոդոնտների ղեկավարությամբ: Ստացել եմ ոչ միայն լավագույն պրակտիկ գիտելիքներ, այլ նաև սովորել եմ գտնել լավագույն լուծումներ ամենադժվարին և լարված պահերին:
Նույն ժամանակահատվածում աշխատել եմ 2 կլինիկաներում, հաճախել եմ տարբեր ականավոր հայ և արտասահմանյան բժիշկների լեկցիաների և սեմինարների՝ լավագույն բուժական մեթոդներ գտնելու նպատակով:

Հաջորդ փուլն արդեն ինտենսիվ և շատ ուրախ աշխատանքն էր որպես օրթոդոնտ:

Ես շատ սիրում եմ մասնագիտությունս, կարծում եմ որ ամեն պացիենտ պետք է հասկանա իր բուժման ընթացքում ինչ է արվում և ինչի համար, որն էլ իր հերթին թույլ կտա ստանալ լավագույն էսթետիկ և բուժական արդյունք:

Կայքում առկա են բազմաթիվ հոդվածներ, որտեղ պարզ ձևով ներկայացված են տարբեր ստոմատոլոգիական թեմաներ:
Եթե ունեք հարցեր, ես ուրախ կլինեմ պատասխանել դրանց:

Կիսվել